Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Amnesty International-ը հաստատում է՝ Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով

Amnesty International-ը հաստատում է՝ Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով
06.10.2020 | 16:13

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։ Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։ Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ կասետային ռումբերի որևէ կիրառում արգելված է, և դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը:

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ